Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Հաշվե՞լ եք

Հաշվե՞լ եք
14.06.2023 | 15:47

Քանի՞ հազար հայկական ընտանիք է քայքայվել հայ աղանդավորների պատճառով:

Քանի՞ հազար երեխա է ստիպված մեծացել առանց հոր և մոր:

Վերջին տասը-տասնհինգ, կամ հազար տարիների ընթացքում հայ չինովնիկների պատճառով քանի՞ հարյուր հազար հայ է արտագաղթել Հայաստանից :

Քանի՞ հազար մեշոկ փող եք բաժանել ընտրությունների ընթացքում՝ գնելով աղքատության շեմին հասած մարդկանց ինքնասիրությունն ու արժանապատվությունը:

Երեսունհինգ տարի անց Գյումրիում դեռ հարյուրավոր ընտանիքներ ապրում են տնակներում:

Քանի՞ տասնյակ հազար զինվորական գրքույկ եք վաճառել:

Հաշվե՞լ եք:

Նիկոլը գործակալ չի եղե՞լ:

Լա՛վ, այսպես ասեմ. Նիկոլը ձերը չի եղե՞լ:

Նիկոլին դուք չե՞ք բերել իշխանության, հը՞…

Այսօր ադրբեջանական մամուլը գրեց, որ ԵՄ-ն հաստատել է ադրբեջանցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքը:

Իսկ ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ այն ինչ արել են հայերը հայերի նկատմամբ, շուտով սկսելու են անել ադրբեջանցիները... հայերի նկատմամբ:

Հայերին փորձելու են խաբել, կաշառել, ցեղասպանել՝ դարձյալ , արդեն, էլի թուրքերեն:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5267

Մեկնաբանություններ